Տիգրան Սարգսյանի խոսնակը` նրա նախագահ դառնալու ցանկության մասին
Օրվա մամուլ
09:25 29/01/2014

Տիգրան Սարգսյանի խոսնակը` նրա նախագահ դառնալու ցանկության մասին

«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում սկսել է բավական ակտիվ աշխատանքներ տանել Սերժ Սարգսյանի իրավահաջորդը դառնալու համար»։

Ավելին, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա սկսել է ամենատարբեր խողովակներով հավատարմության երդում տալ ռուսական իշխանություններին՝ ցույց տալ, որ «իրենց մարդն է», «վստահելի է» և այսպես շարունակ։

Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը, այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի թղթակցի հարցին ի պատասխան, հերքել է Ս.Սարգսյանի իրավահաջորդը դառնալու ցանկությունների մասին լուրը։

«Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա մեր ռուս գործընկերների հետ ունենք հրաշալի հարաբերություններ»,-ասել է նա:

Placeholder
Տիգրան Սարգսյանի խոսնակը` նրա նախագահ դառնալու ցանկության մասին