Ադրբեջանի սահման հատողը դույլով գնացել էր խաղողի
Հարցազրույցներ
12:03 29/01/2014

Ադրբեջանի սահման հատողը դույլով գնացել էր խաղողի

Վերին Կարմիրաղբյուր գյուղից 77-ամյա բնակչի անհետացման կապակցությամբ գյուղապետ Կամո Չոբանյանը ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել: Գյուղապետը Panorama.am-ին տեղեկացրեց, որ շուտով Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները կգան` տեղում ուսումնասիրություն կատարելու համար:

Գյուղապետի ներկայացմամբ, գյուղացին, որը հայտնվել է հակառակորդի տարածքում, Մամիկոն Խոջոյանն է, 77 տարեկան և արդեն երեք տարի որպես հագեկան հիվանդ հաշվառված է դիսպանսերում:

«Տանից դուրս է եկել, և մարդիկ նրան տեսել են գյուղի վերջում, որտեղ գերեզմանոցներն են, հարցրել են, թե ուր է գնում, պատասխանել է` գնում է խաղող քաղելու: Դե մարդիկ դա նորմալ են ընդունել, գիտեն, որ հոգեկան հիվանդ է: Մարդիկ հորդորել են հետ դառնալ, անգամ ասել են, թե խաղողը քաղել, բերել են, բայց չի լսել, շարունակել է ճանապարհը: Իջել է ոտքով գյուղի ներքևի զոնա, էլի մարդիկ տեսել են, ասել են հետ դարձի, բայց Մամիկոնը չի լսել: Եղանակն էլ մառախուղային էր ու անձրև, գետով իջել է, գետն էլ գնում է դեպի Ադրբեջան: Իջել է ու երևի չի պատկերացրել, թե ուր է գնում, հայտնվել է նրանց տարածքում: Նրա ձեռքին եղել է ընդամենը մեկ դույլ: Այ չգիտեմ, դա անցկացրել ա հետը, թե չէ», -մեզ հետ զրույցում գյուղացու անհետանալու հանգամանքները բացատրեց գյուղապետ Չոբանյանը:

Այն, որ ադրբեջանական ԶԼՄ-ները գյուղացուն ներկայացնում են որպես դիվերսանտ, գյուղապետը անընդունելի է համարում. «Նա դիվերսանտ լինել չի կարող, որովհետև հոգեկան հիվանդ է, 77 տարեկան», -ասաց գյուղապետը:

77-ամյա Մամիկոն Խոջոյանի կինը մահացել է, ունի երեք տղա և չորս աղջիկ:

Նախորդող`

Ադրբեջանի ՊՆ-­ն փորձում է սրբագրում կատարել

Ոստիկանությունը հայտնում է անհետ կորածի, ադրբեջանցիները` վերջինիս սահմանը հատելու մասին

Placeholder
Ադրբեջանի սահման հատողը դույլով գնացել էր խաղողի