Սպարտակ Ղուկասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ. Ոստիկանություն
Իրավունք
16:28 29/01/2014

Սպարտակ Ղուկասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ. Ոստիկանություն

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցածի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը երկրորդ անգամ է հարցաքննվել և հարցաքննվել է որպես կասկածյալ: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: 

Հիշեցնենք` քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»:

Նախորդող հրապարակումներ`

Սամվել Բալասանյանը սպառնացել է պատժել իր վրա հարձակվողներին. ԳԱԼԱ

Վարդան Ղուկասյանի որդու «սխրագործությունների» փաստի առթիվ քրգործ է հարուցվել

Ոստիկանությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի որդու «սխրագործությունների» մասին հրապարակումները

Ս.Բալասանյան. Որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից

 

Placeholder
Սպարտակ Ղուկասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ. Ոստիկանություն