Կաթողիկոսն ու Հովիկ Աբրահամյանը արաբ շեյխի հրավերով մեկնել են ԱՄԷ
Օրվա մամուլ
09:18 30/01/2014

Կաթողիկոսն ու Հովիկ Աբրահամյանը արաբ շեյխի հրավերով մեկնել են ԱՄԷ

«Ժողովուրդ»-ն անդրադարձել է հունվարի 21-ին իր կողմից հրապարակված այն տեղեկությանը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն արաբ մեծահարուստ շեյխի հրավերով մեկնելու են Արաբական Միացյալ Էմիրություններ:

«Երեկ պաշտոնապես հաստատվեցին մեր տեղեկությունները. ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ Աբրահամյանը հունվարի 29-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ: Կաթողիկոսի՝ ԱՄԷ մեկնելու մասին չի հայտնել Մայր Աթոռի մամլո դիվանը: Սակայն մեր աղբյուրները նշեցին, որ ԱԺ նախագահին ու վեհափառին տեսել են օդանավակայանում նրանք ԱՄԷ են մեկնել նույն ինքնաթիռով: Բանն այն է, որ հրավիրող կողմը՝ արաբ շեյխը, հայկական եկեղեցու կառուցման հովանավոր է եղել»,-գրել է թերթը:
 

Placeholder
Կաթողիկոսն ու Հովիկ Աբրահամյանը արաբ շեյխի հրավերով մեկնել են ԱՄԷ