Հրաձգություն գիշերային ակումբի դիմաց
Իրավունք
13:22 31/01/2014

Հրաձգություն գիշերային ակումբի դիմաց

Այսօր վաղ առավոտյան, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից «ձախ ազդրի ներսային-դրսային մակերեսների ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա Հարություն Զ.-ն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրազենի չկրակված 3 փամփուշտ և փամփուշտի 1 գնդակ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Placeholder
Հրաձգություն գիշերային ակումբի դիմաց