ՌԴ-ն թվարկել է այն մասնագիտությունների ցանկը, որոնցով աշխատանքը օտարերկրացիների համար քվոտա չի պահանջում
Կրթություն, գիտություն
15:29 31/01/2014

ՌԴ-ն թվարկել է այն մասնագիտությունների ցանկը, որոնցով աշխատանքը օտարերկրացիների համար քվոտա չի պահանջում

 Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը հրապարկել է այն մասնագիտությունների ցանկը, որոնցով օտարերկրյա որակավորված քաղաքացիները կարող են աշխատել առանց քվոտաների: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից

Հայտարարության համաձայն քվոտա չպահանջող մասնագիտությունների այս տարվա ցանկը ներառում է 62 մասնագիտություն՝ հիմնականում կազմակերպությունների ղեկավարներ, ինժեներա-տեխնիկական ոլորտի մասնագետներ, ինչպես նաև արվեստի և մշակույթի բնագավառի մասնագետներ:

Մասնագիտությունների ցանկը նախորդ տարվա համեմատությամբ ավելացվել է ևս մի քանիսով՝ ընդգրկելով հեռուստահաղորդավարներ, թղթակից, ինչպես նաև հրատարակչության, թերթի և ամսագրի թղթակից կատեգորիաները:

Սույն փոփոխությունները իրականացվել են ՌԴ Կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության և Russia Today հեռուսատընկերության գրավոր խնդրանքի հիման վրա:

Ահա մասնագիտությունների ցանկը, որոնցով աշխատանքը քվոտա չի պահանջում: 

Placeholder
ՌԴ-ն թվարկել է այն մասնագիտությունների ցանկը, որոնցով աշխատանքը օտարերկրացիների համար քվոտա չի պահանջում