Գողություն` Սոֆիկո Ճիաուրելու հուշահամալիրից
Իրավունք
17:40 01/02/2014

Գողություն` Սոֆիկո Ճիաուրելու հուշահամալիրից

Թիֆլիսում կողոպտել են Վրաստանի ժողովրդական դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելու հուշահամալիրը: «ԻՏԱՐ-ՏԱԱՍ»-ը հաղորդում է, որ արձանխմբից երկուսը գողացել են: Համալիրի կենտրոնում Սոֆիկոյի արձանն է, շուրջը` նրա կերտած չորս կերպարների արձանիկները:

Մտահղացումը քանդակագործ Լևան Վարդոսանիձեին է պատկանում, հուշահամալիրը գտնվում է քաղաքի կենտրոնում:

Սոֆիկո Ճիաուրելին մահացել է 2008 թվին: Նա միակ խորհրդային դերասանուհին է, որ յոթ անգամ արժանացել է «Կնոջ լավագույն դերի համար» միջազգային մրցանակին: Սոֆիկոն թատրոնում ու կինոյում խաղացել է ավելի քան հարյուր դեր, նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, որոնցից են` «Փնտրեցեք կնոջը», «Միլիոնը հարսանեկան զամբյուղում», «Մի վախեցիր, հետդ եմ»:

Հայկական ֆիլմեր սիրողները Սոֆիկո Ճիաուրելուն գիտեն «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Արևիկ» ֆիլմերից:
 

Placeholder
Գողություն` Սոֆիկո Ճիաուրելու հուշահամալիրից