ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եկամուտները ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում
Օրվա մամուլ
09:18 01/02/2014

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եկամուտները ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եկամուտները բավական ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում՝ տարեկան 10 հազար ԱՄՆ դոլարով։ Թեև դեսպանը ստանում է տարեկան 3 հազար 617 դոլար աշխատավարձ, այնուամենայնիվ 2011թ. սկզբին նրա ունեցած 25 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջին դարձել է 35 հազար։

«Իսկ ահա 2012թ. վերջին նրա խնայողություններն ավելացել են՝ դառնալով 45 հազար ԱՄՆ դոլար։ Ուշագրավ զուգադիպությամբ, դեսպանի կինը՝ Անահիտ Ադումյանը, ամուսնուց հարուստ է մի քանի անգամ։ Նրա դրամական միջոցները 100 հազար ԱՄՆ դոլարից 2012թ. տարեվերջին դարձել են 150 հազար դոլար։

Նշենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է, պարզապես նրանց ազգանուններն են տարբեր»,-գրել է «Ժողովուրդ»-ը:

Placeholder
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եկամուտները ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում