Yahoo-ն նորից որոնողական համակարգ կդառնա
Տնտեսություն
18:47 03/02/2014

Yahoo-ն նորից որոնողական համակարգ կդառնա

Yahoo-ն հնարավոր է վերադառնա ինտերնետ-որոնման և գովազդի շուկա: Ինչպես տեղեկացնում է «Վեստի.ռու»-ն` հղում անելով Re/code բլոգին, այդ հարցում ընկերությանը կօգնեն երկու ներքին նախագծեր` Fast Break-ն ու Curveball-ը, որոնք ստացել են գլխավոր տնօրեն Մարիսա Մայերի հավանությունը:

Նախագծերին, որոնք կարող են հանգեցնել Microsoft-ի հետ «որոնողական» գործընկերության խզմանը, մեծ նախապատվություն է տրվում. դրանց իրականացման համար նախատեսվել է 3-4 ամիս:

Ըստ աղբյուրի, նախագծերի վրա աշխատանքում ներգրավված են Yahoo-ի լավագույն մենեջերները: Նրանց աշխատանքի արդյունքը կարող է լինել ամբողջական որոնողական համակարգ, որն ավելի շատ կենտրոնացված կլինի գաջեթների, այլ ոչ թե համակարգիչների վրա:

Օնլայն որոնողական համակարգը վերակենդանացնելու Մայերի ձգտումը  բացատրելի է: Եկամուտների գրեթե մեկ երրորդը (31%) Microsoft-ի հետ համագործակցությունից է գալիս, միևնույն ժամանակ ընկերության դիրքերը այդ շուկայում թուլանում են:

ComScore-ի տեղեկություններով, 2013-ի նոյեմբերից դեկտեմբերին ԱՄՆ-ում Yahoo-ի որոնողական մասնաբաժինը նվազել էր 0,4%-ից մինչև 10,8%. Microsoft-ի Bing որոնողական համակարգը 18,2% ուներ, իսկ Google-ը`67,3%:
 

Placeholder
Yahoo-ն նորից որոնողական համակարգ կդառնա