Ա. Հովհաննիսյան. Լարվածությունն զգալի նվազել է
Քաղաքական
15:50 03/02/2014

Ա. Հովհաննիսյան. Լարվածությունն զգալի նվազել է

 «Հայ­ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը նախորդ շաբաթվա այս ժամանակահատվածի համեմատ էականորեն նվազել է»: Panorama.am­ի հարցին, թե ինչ իրավիճակ է հայ­ադրբեջանական սահմանին, արդյո՞ք կրկին հակառակորդի կողմից զինտեխնիկայի կուտակումներ են նկատվում,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով զինտեխնիկայի կուտակումների հարցին` Ա. Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի զինտեխնիկայի կուտակումները շատ մեծ չեն եղել, սակայն ներկայումս կուտակումներ չեն նկատվում:

«Մի պահ հակառակորդի կողմից, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը անցնում էին 300­-ը, սակայն վերջին օրերին, լարվածությունը նվազել է: Վերջին օրերին հրադադարի ռեժիմի կանոնները խախտվել են 50-60 անգամ»,­- հավելեց մամուլի խոսնակը:

Նախորդիվ`

Համանախագահները կոչերից անցել են մեղադրանքների

Տեսակետներ. Համանախագահներից ակնկալվում է հստակ դիրքորոշում

Ա. Կասպշիկ. Առաջնագծում տիրող իրավիճակի համար կողմերն են պատասխանատու

 

Placeholder
Ա. Հովհաննիսյան. Լարվածությունն զգալի նվազել է