Սի Ձինպինի այցը նոր լիցք կհաղորդի ռուս-չինական ռազմավարական կապերի ամրապնդմանը
Քաղաքական
17:42 03/02/2014

Սի Ձինպինի այցը նոր լիցք կհաղորդի ռուս-չինական ռազմավարական կապերի ամրապնդմանը

 Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը այս տարվա իր առաջին այցելությունը կկատարի Ռուսաստան և փետրվարի 6-8 կմասնակցի Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

Աշխատանքային այցի ընթացքում Սի Ձինպինը կհանդիպի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կքննարկի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտարարել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը:

Չինաստանի առաջնորդի վերջին այցը Ռուսաստան տեղի է ունեցել 2013թ.-ի մարտի 22-ին: Պուտին-Սի Ձինպին հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել է երկկողմ ռազմավարական համագործակցության վերաբերյալ 35 փաստաթուղթ:

Պուտինը գնահատելով ռուս-չինական հարաբերությունների ներկա մակարդակը հայտարարել էր, որ համատեղ նախագծերի կյանքի կոչման շնորհիվ երկկողմ ապրանքաշրջանառությունը կհասնի 100 միլիարդ դոլարի, իսկ միջնաժամկետ հեռանկարում՝150 միլիարդ դոլարի:

Իր հերթին, Չինաստանի առաջնորդը նշել էր, որ ռուս-չինական հարաբերությունները աշխարհում ամենակարևոր հարաբերություններից են և դրանք ոչ միայն համապատասխանում են իրենց շահերին, այլ նաև հանդիսանում են աշխարհում բալանսի երաշխավորը: 

Ստորագրվել էին կարևոր փաստաթղթեր նավթագազային ոլորտում՝ ՌԴ-ից Չինաստան էներգակիրների արտահանման հետ կապված: ՌԴ-ը պարտավորվել էր ավելացնել Չինաստան առաքվող նավթի ծավալները, որոնք այս պահին հասնում են տարեկան 15 միլիոն տոննայի: 

Բացի այդ, կողմերը համագործակցելու են նաև Տյանցինյան նավթավերամշակման և նավթաքիմիական գործարանի շինարարության և համատեղ շահագործման շուրջ:

«Ռոսնեվտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը  հայտարարել է, որ ընկերությունը կավելացնի նավթի առաքումները Չինաստան՝ ներկա 15 միլիոն տոննայից մինչև տարեկան 50 միլիոն տոննայի: 

Չինաստանի գլխավոր պետական մաքսային ծառայության տվյալներով, ՌԴ-Չինաստան ապրանքաշրջանառությունը 2013թ.-ին ավելացել է 1.1%-ով և հասել է 89.1 միլիարդ դոլարի:

Չինաստանի արտահանումը դեպի ՌԴ նախորդ տարի ավելացել է 12.6%-ով և հասել 49.59 միլիարդ դոլարի, ՌԴ-ից ներմուծումը նվազել է 10.3%-ով և հասել է 39.62 միլիարդ դոլարի: 

Ռուսաստանը Չինաստան է արտահանում հիմնականում հումք՝  նավթը, նավթամթերքները և այլ հումքը կազմել է Չինաստան արտահանման 67.8%-ը, 7%-ը բաժին է ընկնում անտառափայտին:

Չինաստանը Ռուսաստան է արտահանում մեքենաներ և սարքավորումներ՝ 45%, կաշվից պատրատսված իրերի արտահանումը ավելացել է 66%-ով, տեսքտիլը՝  58%-ով: 

Չինաստանը նաև բազմամիլիարդանոց ներդրումներ է կատարում Ռուսաստանի Հեռավոր Արևելքում և Սիբիրում: Համատեղ ներդրումային նախագծերի իրականացման վերաբերյալ համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել «Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի» և Չինաստանի ներդրումային ընկերության(China Investment Corp.) միջև:

Չինաստանը այդ տարածաշրջաններում ներդրումներ է կատարելու ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև բնական պաշարների արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող ոլորտներում:
 

Արտյոմ Բալասանով


Նախորդիվ` 

ԵՄ-ն ընդլայնելու է բազմակողմ ռազմավարական կապերը Չինաստանի հետ

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը` Չինաստանի կենսական շահերի տարածք


Ճապոնիայի և Չինաստանի հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթակետին

Placeholder
Սի Ձինպինի այցը նոր լիցք կհաղորդի ռուս-չինական ռազմավարական կապերի ամրապնդմանը