Եգիպտական հանգստավայրի երկնքում ՉԹՕ են նկատել
Աշխարհում
09:20 03/02/2014

Եգիպտական հանգստավայրի երկնքում ՉԹՕ են նկատել

Զբոսաշրջիկների ու տեղի բնակիչների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել եգիպտական Խուրգադա քաղաքի երկնքում ՉԹՕ-ի հայտնվելը: Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ օրերս ճանապարհորդության ժամանակ մի լուսանկարիչ բավականին մեծ չափսերի էլիպսաձև թռչող օբյեկտ է նկարել, որն անձայն շարժվել է լողափից դեպի լեռների ուղղությամբ:

Եգիպտոսի բնապահպանության նախարարն ասել է, որ Խուրգադայի երկնքում որևէ ՉԹՕ չի արձանագրվել: Նրա կարծիքով, լուսանկարում հնարավոր է անապատում ընկնող հին արբանյակ կամ Երկրին մոտեցած պայծառ աստղ լինի: Միաժամանակ շատ հանգստացողներ պնդել են, որ ՉԹՕ են տեսել: Ի դեպ, բացի լուսանկարներից նաև համապատասխան տեսանյութեր կան:

Placeholder
Եգիպտական հանգստավայրի երկնքում ՉԹՕ են նկատել