Տիգրան Ուրիխանյանն ամուսնանում է
Օրվա մամուլ
09:21 04/02/2014

Տիգրան Ուրիխանյանն ամուսնանում է

Ըստ «Հայկական Ժամանակ»-ի տեղեկությունների, ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշանվել է: Պատգամավորի ընտրյալն, ի դեպ, ազգությամբ ռուս է:

Երեկ, երբ «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հարցրել է՝ ճի՞շտ են սույն տեղեկությունները, նա պատասխանել է. «Ես նշանված չեմ դեռ: Առանց կրակ, իհարկե, ծուխ չի լինում: Կա նման խոսակցությունների նախադրյալներ, կգա ժամանակը, բոլորը կիմանան»:


Հարցին՝ ճի՞շտ է, որ ձեր ընտրյալը ազգությամբ ռուս է, 35-ամյա Ուրիխանյանն արձագանքել է. «Մաքսային միությունն ենք չէ՞ գնում»:

Placeholder
Տիգրան Ուրիխանյանն ամուսնանում է