ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են սահմանը հատած ՀՀ քաղաքացու հետ
Տարածաշրջան
11:30 04/02/2014

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են սահմանը հատած ՀՀ քաղաքացու հետ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են հայ-­ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հետ: Այս մասին, Panorama.am-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նշենք, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին հատել էր հայ­ադրբեջանական սահմանը և հայտնվել Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում: Նրան վերջին անգամ սահմանագծի մերձակայքում տեսել է նույն գյուղի հովիվները:

Զ. Ամատունին նաև ասաց, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում հայ գերուն են հանձնել վերջինիս ընտանիքի նամակը:

Հարցին, թե ինչպիսին է եղել Մ. Խոջոյանի առողջական վիճակը, Զ. Ամատունին ասաց, որ նման հանդիպումների ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում գերիների առողջական վիճակին, սակայն այդ մասին տեղեկատվություն չի կարող հաղորդել:

Նախորդիվ`

Գարիբ. 77-ամյա հիվանդ ծերունուն ծեծելու համար ոչ ոք մեզ «կեցցես» չի ասելու

Ադրբեջանում հայ գերու հետ հարցազրույց են անցկացրել

Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է սրբագրում կատարել

Ողջամտության ճգնաժամ Ադրբեջանում

Placeholder
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են սահմանը հատած ՀՀ քաղաքացու հետ