Ա. Սոկոլով. Նույնիսկ մեկ արկի` Հայաստանի տարածքում հայտնվելու դեպքում` ՀԱՊԿ-ը կգործի
Քաղաքական
14:32 04/02/2014

Ա. Սոկոլով. Նույնիսկ մեկ արկի` Հայաստանի տարածքում հայտնվելու դեպքում` ՀԱՊԿ-ը կգործի

«Հույս ունեմ, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հավանական չէ: Հնարավոր պատերազմում, եթե նույնիսկ կողմերի բանակներից մեկը տակտիկական առավելություն ստանա, ապա երկու ժողովուրդներն էլ պարտություն կկրեն»:  «Վեստի.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահին առնընթեր Ազգամիջյան խորհրդի անդամ Ալեքսանդր Սոկոլովը:

Նրա խոսքերով, ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի և Աստված չանի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախում լինի:

Սոկոլովն ասել է, եթե նույնիսկ մեկ արկ ընկնի Հայաստանի տարածքում` դա որպես ագրեսիա կդիտվի, իսկ այդ դեպքում ՀԱՊԿ-­ն կգործի ըստ սահմանված դրույթների:

«Հույս ունեմ, որ իմ կյանքում կամ հիշողության մեջ նման բան չի գրանցվի», ­նշել է նա:

Նախորդիվ`

Փորձագետ. Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ստանձնած անմիջական պարտավորություն ունի նաև Ռուսաստանը

Placeholder
Ա. Սոկոլով. Նույնիսկ մեկ արկի` Հայաստանի տարածքում հայտնվելու դեպքում` ՀԱՊԿ-ը կգործի