Բաց երկնքի արդյունքները
Տնտեսություն
15:56 04/02/2014

Բաց երկնքի արդյունքները

Եթե 2013թ. հունվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերը ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 15 տոկոսով: 2014թ. հունվարին կատարվել է 1492 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1344 չվերթի համեմատ:

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը հունվարին երկու օդանավով տեղափոխել է 16066 ուղևոր այն դեպքում, երբ նախորդ հունվարին «Արմավիան» իր 7 օդանավերով տեղափոխել էր 18224:

Նախորդող հրապարակում՝

Ուղևորահոսքի զգալի աճ` նախորդ հունվարի համեմատ

 

 

Placeholder
Բաց երկնքի արդյունքները