Համանախագահները Արցախ չեն մեկնի
Քաղաքական
13:50 05/02/2014

Համանախագահները Արցախ չեն մեկնի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ Ստեփանակերտ չեն ժամանի, ինչը պայմանավորված է վերջիններիս տարածաշրջանային այցի օրակարգով: Panorama.am­-ին հայտնեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ համանախագահների օրակարգում`  Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների մակարդակով նոր հանդիպումների կազմակերպումն է:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր ժամանել են Երևան, ավելի վաղ, նրանք մեկնել էին Բաքու ու հանդիպումներ ունեցել այդ երկրի ԱԳ նախարարի ու նախագահի հետ:

Նախորդիվ`

Համանախագահները կոչերից անցել են մեղադրանքների

Տեսակետներ. Համանախագահներից ակնկալվում է հստակ դիրքորոշում

Կարծիքներ. Կանաչ լույս ադրբեջանական ագրեսիայի համար

Placeholder
Համանախագահները Արցախ չեն մեկնի