Սերժ Սարգսյանը շնորհավորել է Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ
Մշակույթ
14:00 05/02/2014

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

«Փայլուն ակադեմիական կրթությունը, երկրորդ աշխարհամարտում անցկացրած չորս տարիները Ձեզ դարձրել են մեր կերպարվեստի ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկը, ում համար թանկ է մարդկային յուրաքանչյուր կյանք և ով չի դադարում հիանալ ու հիացնել բնության հրաշք պատկերներով: Հոբելյանական տարեդարձի առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Placeholder
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ