Ինչո՞ւ Ուկրաինայի իշխանությունը չի դիմում ուժային մեթոդների
Քաղաքական
12:34 05/02/2014

Ինչո՞ւ Ուկրաինայի իշխանությունը չի դիմում ուժային մեթոդների

«Ուկրաինայի այսօրվա իշխանությունը փաստացիորեն կարող է դիմել ուժային մեթոդներին ու վերացնել մայդանը, սակայն չի դիմում երևի ելնելով այն դրությունից, որ կարող է ավելի խորացնել ներքին քաղաքական կյանքում առկա ճգնաժամը, որն էլ կբերի ավելի խորը դժգոհությունների»,- ասուլիսում նման դիտարկում արեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Ըստ նրա, իշխանությունը փորձում է խնդիրը լուծել երկխոսության միջոցով, սակայն ընդդիմության ներկայացուցիչները դեռ չեն փորձում ընդառաջել:

Քաղաքագետի կարծիքով, նույնիսկ խորհրդարանական ընտրությունները չեն կարող իշխանության բերել այնպիսի ուժի, որ մեծամասնություն կազմի:

«Կկրկնվի այս վիճակը նաև ընտրություններից հետո, դժվար է ասել, բայց վստահորեն կարելի է ասել, որ ընդդիմադիր ուժերից ոչ մեկը չի կարող հավաքել այնքան քվե, որ ստեղծի միանձնյա կառավարություն»,- ասաց Ա. Մարկարովը:

Նրա կարծիքով, Ուկրաինան ստեղծված իրավիճակից կարող է դուրս գալ կամ այս տարվա ապրիլի վերջին, մայիսին սկզբին, երբ սահմանադրական փոփոխություններ լինեն, կամ 2015 թվականի նախագահական ընտրություններից հետո:

Placeholder
Ինչո՞ւ Ուկրաինայի իշխանությունը չի դիմում ուժային մեթոդների