Օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը
Սպորտ
17:14 06/02/2014

Օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը

Սոչիի օլիմպիական ավանում այսօր` փետրվարի 6-ին, բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը: Տոնական արարողությանը մասնակցում էր ՄՕԿ-ի և խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ, սպորտային մարմնամարզությունից օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Ալեքսեյ Նեմովը:

Նա ողջունեց Հայաստանի պատվիրակներին և հաջողություն մաղթեց մրցուղիներում: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հավաստիացրեց, որ մեր մարզիկները հավատարիմ կմնան օլիմպիական գաղափարներին և ազնիվ մրցակցություն կծավալեն ասպարեզներում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Հիշեցնենք, որ ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

Placeholder
Օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը