Սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին լուրերը ՀՀ ՊՆ-­ն համարում է ապատեղեկատվություն
Քաղաքական
12:26 07/02/2014

Սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին լուրերը ՀՀ ՊՆ-­ն համարում է ապատեղեկատվություն

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը, գրում են, որ սահմանագծին հրադադարի ռեժիմի կանոնների խախտման արդյունքում ադրբեջանցի զինծառայող է (Էշղին Գուլիև) սպանվել:

Որպես կանոն, նման դեպքերում, ադրբեջանական կողմը հայտնում էր սահմանագծի այն հատվածը (կոնկրետ բնակավայրի ուղղությամբ), որտեղ խախտվել էր հրադադարի ռեժիմի կանոնները, սակայն այս անգամ, ադրբեջանական լրատվամիջոցները սահմանագծի կոնկրետ հատված չեն նշում:

Panorama.am­-ի հետ զրույցում, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «ադրբեջանական կողմից տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

Հարցին, թե ինչպիսի իրավիճակ է սահմանագծին, վերջինս նշեց, որ հրադադարի ռեժիմի կանոնների խախտման առումով, աճ չի գրանցվել, իսկ Ադրբեջանի կողմից խախտումները սովորական բնույթ են կրում:

 

Placeholder
Սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին լուրերը ՀՀ ՊՆ-­ն համարում է ապատեղեկատվություն