Դասագրքերի շրջանառու հիմնադրամը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը
Կրթություն, գիտություն
18:07 07/02/2014

Դասագրքերի շրջանառու հիմնադրամը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է  խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Այս մասին հաղորդում է Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

«Փորձը ցույց է տալիս, որ դասագրքերի փորձարկման ժամանակ, մենք դպրոցներից ստանում ենք ձևական, ըստ էության բովանդակային խնդիրներից զուրկ կարծիքներ, մինչդեռ հետո, երբ դասագրքերն ամբողջ ծավալով թողարկվում և մտնում են դպրոց, ներկայացվում են որոշակի խնդիրներ: Դպրոցների հետ պետք է աշխատանք տանել, որ դասագրքերի բովանդակությանն  առնչվող մասնագիտական հիմնական խնդիրները բարձրաձայնվեն այս փուլում, և ոչ թե հրատարկվելուց հետո: Մյուս խնդիրը, որին մենք առնչվում ենք՝ դասագրքերի մատակարարման հետ կապված դժվարություններն են: Որպես կանոն մենք միշտ տպագրում ենք բավարար քանակությամբ, դեռ մի բան էլ պահանջվածից ավելի դասագրքեր: Հիմնական խնդիրը, որը հատկապես սրվում է նոր ուսումնական տարվա սկզբին և կապվում է իբրև թե դասագրքերի բացակայության հետ, պայմանավորված է սխալ պլանավորմամբ»,- նշել է Ա. Աշոտյանը:

ԿԳ նախարարը նաև նշել է, որ հատկապես 12-ամյա կրթությունը պարտադիր հռչակելուց հետո պետք է համակարգված աշխատանքներ տարվեն նաև հիմնական կրթության հենքով ուսումնարաններում ու քոլեջներում սովորողներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու ուղղությամբ:  

 

Placeholder
Դասագրքերի շրջանառու հիմնադրամը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը