Հայաստանը ադրբեջանագետների ու թուրքագետների բարձրակարգ բանակ է ստեղծում. ադրբեջանցի փորձագետ
Քաղաքական
15:51 07/02/2014

Հայաստանը ադրբեջանագետների ու թուրքագետների բարձրակարգ բանակ է ստեղծում. ադրբեջանցի փորձագետ

 Հայկական ԶԼՄ-ներում գոյություն ունի մի կարևոր հանգամանք. գրեթե բոլոր լրագրողները տիրապետում են ադրբեջաներենին և ուշադիր հետևում են ադրբեջանալեզու մամուլին: Իսկ ադրբեջանական լրագրողները հայերի մասին տեղեկություն են հավաքում ռուսերեն և անգլերեն աղբյուրներից: Պատճառն այն է, որ Ադրբեջանում հայերեն իմացողները շատ քիչ են: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական «Virtualaz.org» կայքը, նշել է Ադրբեջան-Հայաստան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Գաֆար Չախմագլըն:

«Հայաստանում ադրբեջաներենի և թուրքերենի իմացության խնդիր չկա: Այդ դաշտում անգամ մրցակցություն է նկատվում: Այնտեղ թուրքագետների շատ ուժեղ բանակ գոյություն ունի: Նրանք լավ օգտագործում են լեզուն՝ Ադրբեջանում և Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին ծանոթանալու համար»,-ասել է Չախմագլըն:

Ըստ նրա՝ Հայաստանի համալսարաններում և առանձին խմբակներում երիտասարդներին ադրբեջաներեն են սովորեցնում: Այստեղ կարևոր դեր է խաղում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը: Այնտեղ լեզվի մասնագետների հետ մեկտեղ պատրաստում են նաև ադրբեջանագետների և թուրքագետների:

Գաֆար Չախմագլըի կարծիքով, հայերը հեռագնա նպատակներ ունեն և նման գործունեություն են ծավալում մասնագետների հիանալի բանակ ստեղծելու նպատակով:

Placeholder
Հայաստանը ադրբեջանագետների ու թուրքագետների բարձրակարգ բանակ է ստեղծում. ադրբեջանցի փորձագետ