«CNN»-ը  հայկական խոհանոցը օլիմպիական Սոչիի 9 անակնկալներից է համարում
Օրվա թեմա
11:18 08/02/2014

«CNN»-ը հայկական խոհանոցը օլիմպիական Սոչիի 9 անակնկալներից է համարում

 «CNN» լրատվական գործակալությունն անդրադարձել է Սոչիի օլիմպիական խաղերին և «Սոչիի 9 անակնկալները» խորագրով հոդված է տպագրել:

Ստորև ներկայացնում ենք անակնկալները՝

1. Յուրաքանչյուր ոք, ով իրեն կարող է թույլ տալ այնտեղ ամառանոց է գնում: Քաղաքը հայտնի դարձավ, երբ կոմունիստական առաջնորդ Ստալինը 1930-ական թվականներին ամառանոց կառուցեց այնտեղ: Դրանից ի վեր բոլոր ռուսական ղեկավարները, այդ թվում` ՌԴ ներկա նախագահ Վլադիմիր Պուտինը, պարտադիր Սոչիում իրենց ամառանոցն են գնում:

2. Սոչիի օլիմպիական խաղերն իրականում տեղի չեն ունենում Սոչիում: Մարզիկները մրցելու են Ադլերում:

3. Ռեստորաններում, բարերում չի թույալտրվում ծխելը: Ծխախոտի վաճառքը և ծխելն արգելվելու են հասարակական վայրերում, բացառությամբ դրա համար նախատեսված հատուկ վայրերի:

4. Սոչիում համասեռամոլների բարեր կան, այն դեպքում, երբ Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովի համաձայն` քաղաքում համասեռամոլներ չկան:

5. Սոչիում մարզել են տիեզերք թռած առաջին կապիկներին: 1983 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի կողմից տիեզերք ուղարկված առաջին կապիկներին մարզել են հենց Սոչիում:

6. Կազակները պարեկություն են անելու փողոցներում:

7. Ռուսաստանն հայտնի է իր օղիով, սակայն Սոչի քաղաքում մարդիկ հաճախ նախընտում են վրացական «ճաճա» կոչվող ալկոհոլային խմիչքը:

8. Օլիմպիական խաղերի ընթացքում զբոսաշրջիկներին մատուցվող խոհանոցը կարող է հայկական կամ վրացական լինել: Բանն այն է, որ Սոչիի բնակչության 20 տոկոսը հայեր են, ինչպես նաև այն շատ մոտ է Վրաստանին, և քաղաքի խոհանոցում լայնորեն օգտագործվում են հայկական և վրացական ուտեստներ:

9. Սոչիում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեծ թվով մշակութային արժեքներ: Այնտեղ է գտնվում Եվրոպայի ամենամեծ հատուկ պահպանվող տարածքներից մեկը, ուր պահվում են 30 տեսակի էնդեմիկ կաթնասուններ` կովկասյան բիզոնը, պարսկական հովազը, որ 2014 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի թալիսմանն է:

 

Placeholder
«CNN»-ը հայկական խոհանոցը օլիմպիական Սոչիի 9 անակնկալներից է համարում