ԱԺ ոչ իշխանական ուժերը մտադիր են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել
Օրվա մամուլ
10:17 08/02/2014

ԱԺ ոչ իշխանական ուժերը մտադիր են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», մտադիր են Ազգային ժողովի հաջորդ՝ փետրվարի 24-27-ի քառօրյայում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

«Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն արդեն վերջնական համաձայնության են եկել վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ:

«Դաշնակցություն ու «Ժառանգությունը», որոնք դեռ այս պահին էլ այդ գործընթացը, կարծես թե, այլ կերպ են պատկերացնում, մարտավարական հարցերում տատանվում են: «ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, սակայն ակնկալում են, այս երկու ոչ իշխանական ուժերը նույնպես ի վերջո կմիանան նախագծին: Այնպես որ, եթե առաջիկա 2 շաբաթվա ընթացքում այլ խնդիր չծագի, եկող քառօրյան խոստանում է բավականին հետաքրքիր լինել»,-գրել է թերթը:
 

Placeholder
ԱԺ ոչ իշխանական ուժերը մտադիր են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել