ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոտնկայս ողջունեց շքերթի ելած հայկական պատվիրակությանը (Տեսանյութ)
Սպորտ
18:15 08/02/2014

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոտնկայս ողջունեց շքերթի ելած հայկական պատվիրակությանը (Տեսանյութ)

Այսօր Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի երկրորդ օրն է: Որոշ մարզաձևերի ներկայացուցիչներ դեռ մինչև բացման արարողությունն էին ասպարեզ դուրս եկել, իսկ արդեն այսօր Օլիմպիադան մտնում է հունի մեջ, և մարզիկները կենտրոնանում են միայն իրենց ելույթների վրա:

Արդեն տեղեկացրել ենք, որ հայաստանյան պատվիրակությունն այս օլիմպիական խաղերում ներկայացված է փոքր կազմով: Մեր երկիրն ընդամենը 4 մարզիկ է գործուղել Սոչի, բայց դա, իհարկե, չի խանգարում հուսալ, որ առաջին անգամ մեր հավաքականը կկարողանա մեդալ նվաճել ձմեռային օլիմպիական խաղերում:

Մեր մարզիկներից առաջինը ասպարեզ դուրս կգա դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Վաղը նա կմրցի 15+15 կմ մրցավազքում (սկիաթլոն):

Ի դեպ, հենց Սերգեյ Միքայելյանն էր տանում Հայաստանի դրոշը երեկ երեկոյան կայացած բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ներկա էր Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հոտնկայս և ծափահարությամբ ողջունեց շքերթի ելած հայկական պատվիրակությանը:

Placeholder
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոտնկայս ողջունեց շքերթի ելած հայկական պատվիրակությանը (Տեսանյութ)