«TRT»-ն սխալմամբ օգտագործել է Սոչիի օլիմպիադան բոյկոտող լոգոն
Աշխարհում
13:01 08/02/2014

«TRT»-ն սխալմամբ օգտագործել է Սոչիի օլիմպիադան բոյկոտող լոգոն

 Թուրքական «TRT» հեռուստաընկերության ինտերնետային կայքում տեղադրված Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մասին տեսահոլովակում, ըստ թուրքական «Sondakika» պարբերականի,  սխալմամբ է  կիրառվել  չերքեզների պատրաստած հակաօլիմպիական լոգոն:

Չերքեզները բոյկոտում են 22-րդ օլիմպիական խաղերը Սոչիում անցկացնելը` նշելով, որ 1864 թվականին Սոչիում «չերքեզների դեմ Ցեղասպանություն» է իրականացվել:

Վերոնշյալ լոգոյում պատկերված է դահուկորդ, որը սահում է արյան վրայով:

Placeholder
«TRT»-ն սխալմամբ օգտագործել է Սոչիի օլիմպիադան բոյկոտող լոգոն