Քաղաքագետ. Եվրոպան Թուրքիային կնեղի, Հայաստանին կսիրաշահի (տեսանյութ)
Քաղաքական
15:06 10/02/2014

Քաղաքագետ. Եվրոպան Թուրքիային կնեղի, Հայաստանին կսիրաշահի (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպան կակտիվանա. Թուրքիային կնեղի, կխեղճացնի, Հայաստանին կսիրաշահի: Ասուլիսում նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Ըստ նրա, Եվրոպան չի ցանկանում այսօրվա տեսքով, վարքով, բնակչությամբ, այս ժողովրդավարությամբ, եվրոպականացման մակարդակով Թուրքիային տեսնել Եվրամիության կազմում:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պետք է Եվրոպան սիրաշահի Հայաստանին այն դեպքում, եթե վերջինս հայտարարել է Մաքսային միությանը միանալու որոշման մասին, Ա. Մանասյանն ասաց, որ թե Եվրամիությունը, թե ԱՄՆ-ն ըմբռնումով են մոտենում Հայաստանի այդ որոշմանը:

«Հայաստանի այդ որոշմանն ըմբռնումով վերաբերելու, հասկանալու բոլորը հիմքերը կան»,- շեշտեց քաղաքագետը:

Նրա խոսքով, Եվրոպան վարում է դիվանագիտական հեռանկարային քաղաքականություն, և Հայաստանի այս կամ այն քայլը չի կարող կտրուկ փոխել իրավիճակը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Placeholder
Քաղաքագետ. Եվրոպան Թուրքիային կնեղի, Հայաստանին կսիրաշահի (տեսանյութ)