Օլիմպիադայի պատմության մեջ առաջին անգամ հնչելու է դուդուկ
Օրվա թեմա
09:00 10/02/2014

Օլիմպիադայի պատմության մեջ առաջին անգամ հնչելու է դուդուկ

Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում հնչելու է հայկական երաժշտություն. Միջազգային 7-րդ ձմեռային փառատոնին մասնակցելու համար Սոչի է հրավիրվել նաև հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Այս մասին տեղեկանում ենք chelovek-online.ru կայքից: Ծրագրում հնչելու է Վ. Շարֆյան, Կոմիտաս:

Ձմեռային օլիմպիական խաղերի հյուրերն ու Սոչիի բնակիչները միաժամանակ կարող են ականատես լինել մշակութային միջոցառումների: Օլիմպիադայի ընթացքում Սոչիում փետրվարի 6-20-ն անցկացվում է նաև Միջազգային 7-րդ ձմեռային փառատոնը, որի կազմակերպիչն է ռուս հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետը:

Փառատոնային հիմնական բեմահարթակը Ձմեռային թատրոնն է: Փառատոնին մասնակցում են նաև Դենիս Մացուևը, Վիկտոր Տրետյակովը, Մասսիմո Մարչելլին, Իգոր Բուտմանը, ցուցադրվում են թատերական ներկայացումներ, ֆիլմեր:

Պատմության մեջ առաջին անգամ է, որ օլիմպիադայում հնչելու է հայկական դուդուկը:

Placeholder
Օլիմպիադայի պատմության մեջ առաջին անգամ հնչելու է դուդուկ