Խորհրդակցություն` Արցախի կառավարության անդամների հետ
Տնտեսություն
13:30 12/02/2014

Խորհրդակցություն` Արցախի կառավարության անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված 2013թ. պետական գույքի կառավարման ոլորտում կառավարության աշխատակազմի կատարած աշխատանքներին, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետական գույքի կառավարումը հանդիսանում է տնտեսության կարևոր ուղղություններից մեկը, և դրա արդյունավետ իրականացումից մեծապես կախված է առկա ներուժի ճիշտ օգտագործումը և զարգացման համար հուսալի նախադրյալների ստեղծումը:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Խորհրդակցություն` Արցախի կառավարության անդամների հետ