Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է Օլիմպիադայից հետո Սոչիի զարգացման նոր ծրագրեր մշակել: Պուտինի խոսքերով, գումարները հիմնականում նախատեսված են ենթակառուցվածքների զարգացման համար` ճանապարհներ, կամուրջներ, հյուրանոցային տնտեսություն:
«Դրանք Սոչիում բավարար են: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զարգացնենք քաղաքը` որպես ռուսաստանյան խոշոր առողջարանային կենտրոն, մարզական կենտրոն: Քաղաքը կերպանարափոխվել է, հույս ունեմ, որ հանգստացողների թիվը և ամռանը, և ձմռանը ավելի շատ կլինի: Անհրաժեշտ մակարդակով պետք է աջակցություն ստանան բժշկական հաստատությունները, որոնք արդեն ստեղծված են այնտեղ, հները բարձրացվեն նոր մակարդակի և, իհարկե, ապահովվեն համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով»,- նկատել է Պուտինը: