Սարկիսովը տեղափոխվեց «Վոլգա»
Աշխարհում
19:04 12/02/2014

Սարկիսովը տեղափոխվեց «Վոլգա»

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիսովը մարզական կարիերան կշարունակի Նիժնի Նովգորոդի «Վոլգայում»: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:

Եկատերինբուրգյան ակումբն այսօր հաստատել է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սարկիսովը վարձավճարով հանդես էր գալիս «Վոլգայում», որի կազմում դարձել է 18 գոլի հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն «Ուրալի» կազմում մասնակցել է 13 հանդիպման և դարձել ընդամենը 1 գոլի հեղինակ:
 

Placeholder
Սարկիսովը տեղափոխվեց «Վոլգա»