Սոչիում ամերիկացիները կրկնակի հարվածի տակ են
Աշխարհում
11:22 12/02/2014

Սոչիում ամերիկացիները կրկնակի հարվածի տակ են

ԱՄՆ-ի կառավարությունն ու բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ Սոչին Օլիմպիական խաղերի ժամանակ վերածվել է կիբերպատերազմների գոտու, քանի որ Ռուսաստանն աշխարհի ամենավտանգավոր հաքերներից մեկի հայրենիքն է: Այս մասին հայտնում է «Financial Times»-ը: ԱՄՆ-ի իշխանությունները նույնիսկ հատուկ հրահանգ են իջեցրել, որի համաձայն` ձմեռային օլիմպիական խաղերի ամերիկացի հյուրերին խորհուրդ է տրվում իրենց համակարգիչներում ու բջջային սարքերում չպահպանել կարևոր տեղեկություններ:

Փորձագետների կարծիքով` Սոչիում ամերիկացիները կրկնակի հարվածի տակ են. նրանց սպառնում են ինչպես կիբերհանցագործները, այնպես էլ տեղի իշխանությունների վերահսկողությունը:

Placeholder
Սոչիում ամերիկացիները կրկնակի հարվածի տակ են