Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում
Օրվա մամուլ
09:25 14/02/2014

Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում, Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին։

Ըստ նույն աղբյուրների՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում քննարկվում է «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն, 47-ամյա Վարդան Տողանյանի թեկնածությունը։ Թերթին երեկ չի հաջողվել պաշտոնապես որևէ մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ:

Placeholder
Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում