Յագուդին. «Պլյուշչենկոյի մասին ոչինչ չեմ ասի, թե չէ ինձ կփոշիացնեն»
Աշխարհում
18:20 14/02/2014

Յագուդին. «Պլյուշչենկոյի մասին ոչինչ չեմ ասի, թե չէ ինձ կփոշիացնեն»

Գեղասահորդ Ալեքսեյ Յագուդինը հրաժարվել է խոսել այն մասին, թե ինչ կատարվեց Եվգենի Պյլուշչենկոյի հետ` Սոչիի օլիմպիական խաղերում և թե ինչու մարզիկը հրաժարվեց շարունակել մրցելույթները:

«Ռուսաստանի առաջնությունից հետո Ժենյան ասել էր, որ հանդես կգա միայն թիմային առաջնությունում: Դա նրա խոսքերն են: Սակայն կարգն այնպես է, որ չէր կարող հրաժարվել անհատական պայքարից: Սրանից ավել ոչինչ չեմ ասի, հակառակ դեպքում ինձ կփոշիացնեն: Նման հարցեր ինձ այլևս մի տվեք: Կարող եմ միայն Եվգենիին առողջություն մաղթել»,- նշել է 2002 թ. օլիմպիական չեմպիոնը:
 

Placeholder
Յագուդին. «Պլյուշչենկոյի մասին ոչինչ չեմ ասի, թե չէ ինձ կփոշիացնեն»