Ինչու է վարչապետն այցելել ՕԵԿ կենտրոնական գրասենյակ
Օրվա մամուլ
09:24 15/02/2014

Ինչու է վարչապետն այցելել ՕԵԿ կենտրոնական գրասենյակ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ գնացել է ՕԵԿ կենտրոնական գրասենյակ:

Թերթի տեղեկություններով՝ նա ՀՀԿ-ի կոալիցիոն միակ գործընկերոջը բացատրել է, թե իրենից ինչ է ներկայացնում կուտակային կենսաթոշակային համակարգը, և դա որքան արդյունավետ է հայ հասարակության համար: Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ:

ՕԵԿ-ը հասկացել է, թե չէ կամ ինչ եզրահանգման է եկել՝ երեկ թերթին չի հաջողվել պարզել, քանի որ կուսակցության խոսնակը չի պատասխանել հեռախոսազանգերին:

Placeholder
Ինչու է վարչապետն այցելել ՕԵԿ կենտրոնական գրասենյակ