Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իռլանիդիայում կենցաղային վեճի արդյունքում Պորտարլինգտոն ավանում գտնվող իր տանը սպանվել է 26-ամյա լատվիացի Ալեքսանդր Կարպովը: Սպանության մեղադրանքով ոստիկանությունը ձերբակալել է Լատվիայի երկու քաղաքացու: Նրանից մեկն սպանված Կարպինի հետ ապրել է նույն տանը: Վեճը ծագել է այն ժամանակ, երբ երեքն էլ ալկոհոլ են օգտագործել և հեռուստացույցով հետևել Սոչիում ընթացող Օլիմպիական խաղերին:
«Irish Mirror»-ը ճշտում է, որ տղամարդիկ հետևել են սկելետոնի մրցումներին, որոնցում առաջին տեղը գրավել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Տրետյակովը, իսկ երկրորդ տեղը` լատվիացի հանրահայտ մարզիկ Մարտին Դուկուրսը: Տղամարդկանցից մեկը վեճի ժամանակ վազել է խոհանոց` դանակ վերցնելու համար: Վերադառնալով` սկսել է սպառնալ Կարպովին, ապա հարվածել նրան: