Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պակիստանի իշխանությունները կինոթատրոններին այլևս հնդկական կինոնկարներ ցուցադրելու թույլտվություն չեն տրամադրում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Կառավարությունը կինովարձույթով զբաղվող ընկերություններին և կինոթատրոնների տերերին, որ ներկայում մշակվում են արտասահմանյան ֆիլմերի ցուցադրության նոր կարգեր և քանի դեռ դրանք հավանության չեն արժանացել բարձր մակարդակով, հնդկական ֆիլմերի ցուցադրությունն արտոնող սերտիֆիկատների հանձնումը դադարեցվում է:
Պակիստանն արգելել էր հնդկական ֆիլմերի ցուցադրությունը 1965 թվականին Հնդկաստանի դեմ պատերազմում պարտվելուց հետո: Այդուհանդերձ, հետագա տասնամյակների ընթացքում հնդկական կինոն լայն տարածում է գտել Պակիստանում` կինովարձույթի շնորհիվ:2006-ին իշխանությունները որոշել էին թույլատրել հնդկական ֆիլմերի ցուցադրությունը: