Հակոբյանն ու Սարգսյանն առաջատարին զիջում են 1 միավորով
Սպորտ
16:53 18/02/2014

Հակոբյանն ու Սարգսյանն առաջատարին զիջում են 1 միավորով

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Բրոնշտեյնի հուշամրցաշարում 7 տուրից հետո վաստակել են 5-ական միավոր:

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, նրանք մեկ միավորով են զիջում առաջատարին` գրոսմայստեր Բահադուր Ջոբավային (Վրաստան):

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանն ունեն 4,5-ական միավոր:
 

Placeholder
Հակոբյանն ու Սարգսյանն առաջատարին զիջում են 1 միավորով