Ձեզ լիքը կարոտել եմ. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալիս ուղերձով
Քաղաքական
13:16 18/02/2014

Ձեզ լիքը կարոտել եմ. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալիս ուղերձով

Այս պահին «Անի պլազա» հյուրանոցում քաղաքացիները լսում են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի «ազգային տարեկան ուղերձը»: Մինչ Հովհաննիսյանը կմոտենար ամբիոնին, հնչում էր երաժշտությունը: Կուսակցության նախագահը դահլիճ մտավ ծափողջույնների ներքո և անձամբ ձեռքով ողջունեց իրեն լսելու եկած քաղաքացիներին:

Բացումն արեց կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը և հիշեցրեց մեկ տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունները:

«Նախագահական ընտրություններում քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իր վստահության քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ով խնդիրների լուծման յուրահատուկ գնով տարավ հաղթանակ: Հաղթանակ տարավ իրական մրցակցության դաշտում: Անգամ կեղծիքների պարագայում բոլորի համար միանշանակ դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ տարավ ՀՀ երկրորդ մայրաքաղաքում ու տաս մարզկենտրոններում: Սա ապացույցն էր, որ իշխանությունները կարողացավ ձայնագողությամբ կեղծիքն առաջ տանել», -հայտարարեց Մարտիրոսյանը և ամբիոնի մոտ հրավիրեց Հովհաննիսյանին:

Ամբիոնին մոտենալիս, Րաֆֆի Հովհաննիսյանը դիմելով քաղաքացիներին, ասաց. «Բարի օր մարդիկ, ձեզ լիքը կարոտել եմ: Ես թույլ չեմ տա, որ միմյանց այսքան կարոտենք»:

Placeholder
Ձեզ լիքը կարոտել եմ. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալիս ուղերձով