Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջերս Մաքսային միության տարածքում ժանյակավոր ներքնազգեստների ներկրման արգելքին, նշեց, որ ընդհանուր արգելք ամբողջ տարածքի համար պետք է դրվի ոչ թե մի երկրի, այլ՝ Մաքսային Միության համապատասխան կառույցի կողմից:
«Եթե Ռուսաստանը արգելում է որևէ ապրանքի ներմուծում, ապա կարող է արգելել միայն ՌԴ-ի համար»,- նշեց Գ.Մելքոնյանը:
Էկոնոմիկայի փոխանախարար Տիգրան Հարությունյանն էլ նկատեց, որ ինքը թեև դրա մասնագետ չէ, այդուհանդերձ, բոլորը գիտեն` Մոսկվան գլամուրային, լյուքս ապրանքների ամենամեծ սպառողներից մեկն է, և այստեղ մեծ տեղ ունեն բրենդները:
«Օրինակ՝ Victoria's Secret-ը և այլ բրենդեր, շատ լավ աշխատում են և դրանց գործունեությունը չի կասեցվել: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ լուծում գտնվել է»,- նշեց Տ.Հարությունյանը: