Վլադիմիր Ժիրինովսկի. «Բացառված չէ, որ ճապոնացիները վճարել են Պլյուշչենկոյին»
Աշխարհում
12:55 18/02/2014

Վլադիմիր Ժիրինովսկի. «Բացառված չէ, որ ճապոնացիները վճարել են Պլյուշչենկոյին»

ՌԴ լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծիք է հայտնել, թե ինչու է Եվգենի Պլյուշչենկոն դուրս եկել Սոչիում ընթացող Օլիմպիական խաղերի գեղասահքի անհատական առաջնությունից:

- Փողերն ամենուր են: Բացառված չէ, որ ճապոնացիները վճարել են: Նրանք այդ գործը շատ են սիրում և մեծ հաճույքով կտային,- ասել է Ժիրինովսկին championat.com-ի թղթակցին:

- Վճարել են, որպեսզի Պլյուշչենկոն դո՞ւրս գա անհատական մրցաշարից:
- Դե ոչ Պլյուշչենկոյին. Մենք չգիտենք, թե ինչպես է դա կատարվել: Բայց նման բան երբեք չի եղել. ճապոնացի Յուձուրու Խանյուն դարձել է օլիմպիական չեմպիոն: Եվ բացառված չէ, որ դավադրություն է եղել: Առաջարկել են դուրս գալ, երբ արդեն հնարավոր չէ նրան որևէ մեկով փոխարինել: Իսկ նրանց համար դա ազգային հպարտություն է:

Placeholder
Վլադիմիր Ժիրինովսկի. «Բացառված չէ, որ ճապոնացիները վճարել են Պլյուշչենկոյին»