«Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ է». Սեյրան Օհանյան
Քաղաքական
16:40 19/02/2014

«Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ է». Սեյրան Օհանյան

Բուդապեշտում գազանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 19-ին նրա հուշակոթողին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հարգանքի տուրք մատուցել հայ սպայի հիշատակին, տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

«10 տարի է անցել, և մենք եկել ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ սպային։ Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ է, և ոճրագործն էլ խոստովանել է, որ ինքը պատրաստվել է հայ սպանելու համար»,-ասել է Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Գուրգեն Մարգարյանի շիրիմին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այդուհետ այցելել է նաև Գուրգեն Մարգարյանի ընտանիքին, զրուցել ծնողների հետ։

 

Placeholder
«Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ է». Սեյրան Օհանյան