Ռուսաստան-Հայաստան խաղի տոմսերը` «Կուբան» մարզադաշտից
Սպորտ
16:20 19/02/2014

Ռուսաստան-Հայաստան խաղի տոմսերը` «Կուբան» մարզադաշտից

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը, հայ երկրպագուների համար հատկացված տոմսերը կարող են ձեռք բերել «Կուբան» մարզադաշտի տոմսարկղերից՝ Հայաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի առկայությամբ (ՀՀ անձնագիր): Տոմսերի վաճառքը կիրականացվի մարտի 4-ին, ժամը 11:00-ից մինչև 19:00-ն և մարտի 5-ին, ժամը 11:00-ից մինչև խաղի սկիզբը՝ 18:00: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հյուսիսային տրիբունայի վեցերորդ սեկցիան:

Placeholder
Ռուսաստան-Հայաստան խաղի տոմսերը` «Կուբան» մարզադաշտից