«Carrefour»-ը կբացվի սեպտեմբերին «Երևան Մոլ»-ում
Տնտեսություն
15:07 20/02/2014

«Carrefour»-ը կբացվի սեպտեմբերին «Երևան Մոլ»-ում

Այս տարվա սեպտեմբերին «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում բացվելու է հանրահայտ ֆրանսիական «Carrefour» հիպերմարկետը: Այսօր կենտրոնում լրագրողների համար կազմակերպված պրեսստուրի ընթացքում տեղեկացրեց «Երևան Մոլ» կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեկոյանը:

Նրա փոխանցմամբ, «Carrefour»-ի համար այստեղ հատկացված է շուրջ 10 հազար քառակուսի մետր տարածք, որը համապատասխանեցված է ներդրողների չափանիշներին և պահանջներին: Մնում է հիպերմարկետի ներքին հարդարանքը, որով պետք է զբաղվեն ընկերության ներկայացուցիչները:

Placeholder
«Carrefour»-ը կբացվի սեպտեմբերին «Երևան Մոլ»-ում