Երևանի փոխքաղաքապետը ՝ Թատերականի ռեկտոր
Օրվա մամուլ
09:18 20/02/2014

Երևանի փոխքաղաքապետը ՝ Թատերականի ռեկտոր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ռեկտորի պարտականությունները դրվեցին ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանի վրա՝ մինչև ԿԳ նախարարության կողմից բաց մրցույթի անցկացումը:

Այս օրերին, սակայն, շրջանառվում են հնարավոր թեկնածուների անուններ՝ Արմեն Էլբակյան, Հակոբ Ղազանչյան, Ռուբեն Բաբայան և այլք:

Սակայն, «Ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով՝ ընտրությունը կանգ է առել Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի վրա, ով ժամանակին եղել է ինստիտուտի պրոռեկտորը:

Placeholder
Երևանի փոխքաղաքապետը ՝ Թատերականի ռեկտոր