Համակարգային փոփոխություններ՝ էթիկայի հանձնաժողովում
Օրվա մամուլ
09:14 20/02/2014

Համակարգային փոփոխություններ՝ էթիկայի հանձնաժողովում

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է համակարգային փոփոխություններ կատարել։ Հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է որ, այս համակարգի ներդրման արդյունքում պաշտոնատար անձինք իրենց ունեցվածքի մասին փաստաթղթերը լրացնելիս այլևս չեն կարողանալու գծիկներ դնել կամ անընթեռնելի ինչ-որ բաներ շարադրել՝ խուսափելով իրական տեղեկությունների տրամադրումից. «Այսուհետ էլեկտրոնային տարբերակով են մուտքագրվելու տվյալները, և այդ պահից սկսած՝ դուք կարող եք տեսնել»։

Ըստ Ս. Սահակյանի՝ նախկինում իրենք փաստի առաջ են կանգնել. «Թղթեր լրացնելու ժամանակ կարող էին անընթեռնելի ձեռագրեր օգտագործվել, որոշ դաշտեր չնկատեին, գծիկ դնեին և այլն, այս համակարգը նման հնարավորություն չի տալու»,-ասել է Ս.Սահակյանը:

Placeholder
Համակարգային փոփոխություններ՝ էթիկայի հանձնաժողովում