Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է հաղորդակցության խնդիրներին
Մշակույթ
12:20 21/02/2014

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է հաղորդակցության խնդիրներին

Մոսկվա կինոթատրոնում փետրվարի 22-ին ժամը 16.00-ին տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա կգտնվեն Երևանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը և ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից:

Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը:

Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։ Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է ներառական և հաղորդակցության խնդիրներին և կանցկացվի Երևանում, Գորիսում, Գավառում և Գյումրիում:

Փառատոնի բացման արարողությանը կհաջորդի «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությունը: «Ամառը փետրվարին» ֆիլմը հիմնված է Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին վեպի վրա, որ ծաղկում էր Քորնուելի վայրի ափամերձ շրջանում մինչև Առաջին աշխարհամարտը:

 

Placeholder
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է հաղորդակցության խնդիրներին