Գործադուլների ալիքը կշարունակվի՞
Օրվա մամուլ
09:34 21/02/2014

Գործադուլների ալիքը կշարունակվի՞

Երեկ երեկոյան «Հրապարակ»-ին են զանգահարել «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցները և ասել, որ առավոտյան պատրաստվում են, ի նշան բողոքի, չմտնել ֆաբրիկա: Նրանց խոսքով, դժգոհությունները վաղուցվանից են կուտակվել: Դրանք վերաբերում են աշխատավարձերի չափին (միջինը 60-80 հազար դրամ) և պահումներին և աշխատանքից ազատումներին:

«Բավական է մի երկու հատ ձու վերցնենք, որ սոված չգնանք աշխատանքի, գողություն են համարում ու ազատում աշխատանքից»,-բողոքել են թերթին:

«Ֆաբրիկան գտնվում է Էջմիածնի Ջրարփի գյուղի մոտ, սակայն աշխատողների մեծ մասը գալիս է Երևանից, Էջմիածնից, իսկ գյուղացիները, որոնց հողի վրա կառուցել են գործարանը, գործազուրկ են կամ աշխատելու համար Երևան են հասնում»,-գրում է թերթը:
 

Placeholder
Գործադուլների ալիքը կշարունակվի՞