«Շշուկների մատյան»-ն ու «Քարե երազներ»-ը` տարվա բեսթսելեր
Մշակույթ
16:27 21/02/2014

«Շշուկների մատյան»-ն ու «Քարե երազներ»-ը` տարվա բեսթսելեր

Մայրենի լեզվի միջազգային օրը տեղի ունեցավ «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը:

Տարվա բեսթսելեր են ճանաչվել գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը և Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վիպակը:
Տարվա ամենապահանջված թարգմանությունը Հովհաննես Այվազյանինն է. Մարկեսի` «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: 
«Տարվա մանկական ստեղծագործություն մայրենի լեզվով» անվանակարգում էլ մրցանակի արժանացավ Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» ստեղծագործությունը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը միջոցառման ժամանակ նշեց, որ ամեն ինչ պետք է անել, որ տաղանդավոր գրողներն ու նրանց ստեղծագործությունները տարածվեն:

«Այսօր դպրոց չի մտնում մանկական ամսագիր ու թերթ, և դպրոցը լավագույն գրքերի քարոզմանը չի նպաստել»,- մտահոգություն հայտնեց նա:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն էլ նշեց, որ իրենք մրցանակաբաշխությունն անցկացնում են` համագործակցելով յոթ գրախանութի հետ:

Placeholder
«Շշուկների մատյան»-ն ու «Քարե երազներ»-ը` տարվա բեսթսելեր